Home » 2011 » Ապրիլ » 16 » Կրույֆը թեժացնում է մթնոլորտը "Սուպերկլասիկոյից" առաջ
18:52
Կրույֆը թեժացնում է մթնոլորտը "Սուպերկլասիկոյից" առաջ
Հոլանդական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը "Ռեալ"-"Բարսելոնա" հանդիպումից առաջ խոսել է Ռոնալդուի և Մեսսիի հակամարտության մասին. "Մեսսին ունի բոլոր հնարավորությունները` դասվելու ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների շարքին: Նա շատ նման է մեկ այլ լեգենդի` Մարադոնային, նրա նման ինդիվիդուալ է: Իսկ ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նրա խաղն ավելի շատ հիմնված է ֆիզիկական պատրաստվածության վրա, քան տեխնիկականի: Ֆուտբոլի պատմության բոլոր լավագույն խաղացողների մոտ գերակշռող է եղել տեխնիկան, իսկ Ռոնալդուի մոտ դա այդքան էլ այդպես չէ",-ասել է "Բարսելոնայի" լեգենդը:
Հ.Գ. Ամեն ինչ կարելի է ասել այս հանդիպումից առաջ, և դա հասկանալի է: Սակայն երբ Ռոնալդուին անվանում են այնպիսի ֆուտբոլիստ, ում մոտ ֆիզիկական պատրաստվածությունը գերակշռում է տեխնիկականին, դրա հետ համաձայնվելն այնքան էլ հեշտ չէ: Ռոնալդուին չեն սիրում շատերը, սակայն նման կերպ վարկաբեկել այս խաղացողին, ինձ թվում է, մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 699 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 151 2 »
1-10 11-15