15:05 Վալդանո. "Պետք է խոստովանեմ, որ Մոուրինյոն ինձ զզվեցրել է" | |
Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն Marca թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ զղջում է այն բանի համար, որ օժանդակել է Մոուրինյոյի` "Ռեալ" տեղափոխվելուն: Մադրիդյան հայտնի պարբերականը մեջբերում է Վալդանոյի խոսքերը. "Կարծում եմ` Գվարդիոլայի հետ ինձ ավելի հեշտ կլիներ լեզու գտնել: Ես պետք է խոստովանեմ, որ Մոուրինյոն ինձ զզվեցրել է: Ես սխալվեցի, երբ "Ռեալի" նախագահին առաջարկեցի նրա թեկնածությունը: Հիմա ես դրա համար զղջում եմ: Չնայած Մոուրինյոյին մաղթում եմ հաջողություն": Նշենք, որ նրանց միջև կոնֆլիկտը շարունակվում է արդեն մի քանի ամիս, սակայն մինչև այսօր կողմերն այդ թշնամանքի փաստը բացահայտ չէին խոստովանում:
| |
|
Total comments: 3 | |
| |