Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆեռնանդո Մորիենտեսն Արքայական գավաթի եզրափակչից առաջ (խմբ. կհանդիպեն նրա նախկին ակումբը և կատալոնական "Բարսելոնան") լրատվամիջոցների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ առավելությունը տվել է "Ռեալին". "Կարծում եմ 4 օր առաջ կայացած խաղից հետո հոգեբանական առավելությունը "Ռեալի" կողմն է: Այն փաստը, որ նրանք կարողացան խաղը փրկել 10 հոգով` խոսում է մադրիդցիների օգտին: "Բարսելոնան" այլևս այն թիմը չէ, որը ջախջախում էր բոլորին մի քանի ամիս առաջ: Համոզված եմ, որ գավաթին տիրանալու է հենց "Ռեալը":
|