21:06 Նասրին չի սեղմի Գալասի ձեռքը | |
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտարարել է, որ այսօր "Պրեմիեր լիգայի" շրջանակներում կայանալիք "Արսենալ"-"Տոտենհեմ" խաղի ժամանակ չի սեղմի իր հայրենակից և նախկին թիմակից Վիլյամ Գալասի ձեռքը:
Երկու ֆրանսիացիների միջև անձնական կոնֆլիկտն առաջացել է, երբ Գալասը հայտարարել էր որ Եվրո 2008-ի ժամանակ Նասրիի ներկայությունը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում բացասաբար է անդրադարձել ազգային թիմի վրա: "Արսենալի" կազմում հանդես գալու ժամանակ ֆրանսիացիները մոտ մեկ տարի շփում չեն ունեցել միմյանց հետ: Նոյեմբերին կայացած լոնդոնյան դերբիի ժամանակ Վիլյամ Գալասը և Սամիր Նասրին հրաժարվել էին ձեռք ձեռքի սեղմելուց: "Հաջորդ անգամ ես նույնպես չեմ պատրաստվում նրա ձեռքը սեղմել",-Նասրիի խոսքերը հիշեցնում է Daily Telegraph պարբերականը: | |
|
Total comments: 0 | |