14:42 "Չեմպիոնների լիգա". կիսաեզրափակիչ փուլ. ՄԱՍ 1 | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" խաղարկության 1/2 եզրափակչի առաջին՝ "Շալկե 04" (Գերմանիա) - "Մանչեսթեր Յունայթեդ" (Անգլիա) հանդիպումը: Գերմանա-անգլիական հակամարտությունները միշտ էլ հրապուրիչ և դիտարժան պայքար են խոստանում: Այս երկու ֆուտբոլային գերտերությունների ակումբների ամենահիշարժան հանդիպումն անկասկած "Մանչեսթեր Յունայթեդ"-"Բավարիա" եզրափակիչն է, որը 1999 թվականին կայացավ Բարսելոնայում: "Շալկե 04-ը" մինչև այժմ հաղթել է "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության բոլոր տնային հանդիպումներում: Իսկ "Յունայթեդը" արտագնա հանդիպումներում չի ընդունել և ոչ մի գնդակ՝ հաղթելով հինգ հանդիպումներից չորսում: "Մանչեսթեր Յունայթեդը" երեք անգամ հաղթել է "Չեմպիոնների լիգայում", մինչդեռ "Շալկեի" կազմում ընդամենը մեկ խաղացող է երբևէ հաղթել "Լիգայի" խաղարկությունում: Լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլանկոն երեք անգամ նվաճել է Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթը "Ռեալ Մադրիդի" հետ: Այս հանդիպումը խոստանում է լինել չափազանց հետաքրքիր՝ չնայած որքան էլ հետաքրքիր լինի այս հակամարտությունը, կիսաեզրափակիչ մյուս հանդիպման հետ համեմատականներ գտնելու կարիք չկա: "Մանչեսթեր Յունայթեդին" ծանրագույն հանդիպումներ են սպասվում "Շալկեի" դեմ: Գերմանացիներն իրենց խաղով արդեն իսկ հրաշքներ են գործել՝ հայտնվելով կիսաեզրափակչում: Շատ գրագետ ֆուտբոլ խաղացող թիմը պատրաստ է ճակատամարտ տալու "Պրեմիեր լիգայի" այս տարվա առաջատար ակումբի դեմ: Տապալված "Բուդեսլիգան", անշուշտ, հիասթափեցնում է գերմանական ակումբի երկրպագուներին, սակայն պետք է նաև ընդունեն "Շալկեի" երկրպագուները՝ ամեն տարի չէ, որ հաջողվում է խաղալ "Չեմպիոնների լիգայի" խաղարկության կիսաեզրափակչում: Եվ "Շալկեի" համար մրցաշրջանը տապալված համարել, անկասկած, այսքանից հետո պետք չէ: "Մանչեսթեր Յունայթեդը" գրեթե հաղթել է անգլիական "Պրեմիեր լիգայում": 2010-2011 թվականների մրցաշրջանի սկզբում գուցե չգտնվեին մարդիկ, ովքեր կասեին, թե "Յունայթեդը" կհայտնվի "Չեմպիոնների լիգայի" խաղարկության կիսաեզրափակչում, դա էլ հերիք չէ՝ կհաղթի Անգլիայի առաջնությունում: Պրագմատիկ Ալեքս Ֆերգյուսոնն ինչպես միշտ, այս մրցաշրջանում ևս չափազանց վատ սկսեց առաջնությունը (ճիշտ է "Յունայթեդը" պարտություններ չէր կրում), և հետզհետե մոտեցրեց թիմին իր լավագույն մարզավիճակին: Այժմ "Մանչեսթեր Յունայթեդը" համարվում է "Ուեմբլիում" խաղալու գլխավոր հավակնորդներից, և լավ շանսեր ունի մրցաշրջանը հաջող ավարտելու համար: Այս ակումբներն առաջին անգամ են հանդիպում "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում: Սակայն "Յունայթեդը" բազմիցս հանդիպել է գերմանական թիմերի դեմ՝ շատ դեպքերում մատնվելով անհաջողության: Մանչեսթերա-գերմանական հակամարտությունը միանշանակ Գերմանիայի կողմն է: Եթե "Յունայթեդը" խմբային 10 հանդիպումներից ընդամենը մեկում է պարտվել գերմանացիներին, ապա երկխաղյա պայքարում "Յունայթեդը" 4 դիմակայություններից բոլորում զիջել է ճանապարհը գերմանական թիմերին: Այդպես եղավ նաև անցած տարի "Բավարիայի" հետ: Ահա գերմանական թիմերի հետ "Յունայթեդի" բոլոր դիմակայությունները փլեյ-օֆֆում՝ 1996/97թթ.-"Յունայթեդ"-"Բորուսիա" (ընդհանուր հաշիվ 0-2) 2000/01թթ.-"Յունայթեդ"-"Բավարիա" (ընդհանուր հաշիվ 1-3) 2001/02թթ.-"Յունայթեդ"-"Բայեր" (ընդհանուր հաշիվ 3-3) 2009/10թթ.-"Յունայթեդ"-"Բավարիա" (ընդհանուր հաշիվ 4-4) "Շալկեն" անգլիական թիմերի դեմ տնային հինգ հանդիպումներց 3-ում հաղթել է, 1 խաղ ավարտվել է գերմանացիների պարտությամբ, ևս մեկում "Շալկեն" ոչ-ոքի է խաղացել: Գերմանիայում ՛"Յունայթեդը" հաղթել է 3 անգամ, 4-ական անգամ անգլիացիները պարտվել և ոչ-ոքի են խաղացել: Վերջին անգամ "Մանկունիանցիները" հաղթել են անցած խաղաշրջանում՝ "Վոլֆսբուրգին" Մայքլ Օուենի հեթ-տրիկի շնորհիվ: "Շալկեն" պատմության մեջ առաջին անգամ է դուրս գալիս հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ: "Յունայթեդը" 12-րդ անգամ է խաղում այս խաղարկության կիսաեզրափակչում: 11 նախկին կիսաեզրափակիչներից թիմը հաղթել է 4-ում: Իսկ Ֆերգյուսոնի ղեկավարությամբ թիմը երեքական անգամ հաղթել ու պարտվել է: Այս թիմերի միջև առաջին դիմակայությունը կայանում է 20 տարի 2 օր հետո այն բանից, ինչ Ֆերգյուսոնը հաղթեց իր առաջին Եվրագավաթի կիսաեզրափակչում նույն "Շալկեին", ապա եզրափակչում հաղթեց "Բարսելոնային" 2-1 հաշվով: Ռաուլը "Ռեալի" կազմում 3 խաղում 4 գնդակ է ուղարկել "Յունայթեդի" դարպասը: Դիմիտար Բերբատովը 2001/02 թվականների եզրափակչում խաղացել է Ռաուլի դեմ: Այն ժամանակ բուլղարացին խաղում էր գերմանական "Բայերի" կազմում: Նույն Բերբատովը "Տոտենհեմի" կազմում խաղացել է Ջեֆերսոն Ֆառֆանի դեմ, ով խաղում էր "ՊՍՎ"-ում, 2007/08 թվականների մրցաշրջանում: Դա ՈՒԵՖԱ-ի խաղարկության փլեյ-օֆֆում էր: Միջազգային բուքմեյքերական գործակալություններն այս հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Շալկեի" հաղթանակ` 3.15, "Յունայթեդի" հաղթանակ` 2.30, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.10 գործակից: Մեր կանխատեսումը` onlyfootball.ucoz.com կայքի կարծիքով խաղը կավարտվի "Յունայթեդի" արտագնա հաղթանակով, սակայն չենք ցանկանում որևէ հաշիվ գուշակել: | |
|
Total comments: 7 | |
| |