13:14 Սըր Ալեքս Ֆերգյուսոնի և Ռալֆ Ռանգնիկի նախախաղյան հարցազրույցները | |
Երևի բոլորդ էլ տեղյակ եք, որ այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:45-ին "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում տեղի է ունենալու "Շալկե 04"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել գրեթե բոլոր ֆուտբոլասերների մոտ: Այս կապակցությամբ միմյանց հետ մրցող երկու ակումբների գլխավոր մարզիչները հանդես են եկել նախախաղյան հայտարարություններով ու խոսել են իրենց ձեռքի տակ գտնվող ֆուտբոլիստների մարզավիճակների մասին: Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովասանքի խոսքեր է շռայլել մանչեսթերյան ակումբի անգլիացի կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդի հասցեին: Բրիտանական հեղինակավոր պարբերականները մեջբերում են շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Ռիոն իր լավագույն կողմերը ցույց տվեց "Չելսիի" դեմ կայացած հանդիպումներում և շատ օգնեց թիմին: Նրա կարիքը մենք շատ էինք զգում մրցաշրջանի միջնամասում: Նա շատ մեծ փորձ ունի, ինչը հաճախ է օգնում մեզ: "Շալկեի" հետ կայանալիք հանդիպումներից առաջ Ֆերդինանդը փայլուն մարզավիճակում է գտնվում": Իսկ ահա գելզենկիրխենյան "Շալկեի" նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խաղից առաջ նշել է, որ սա իր կարիերայի ամենակարևոր հանդիպումն է. "Կարծում եմ, ոչ-ոքին այնքան էլ վատ արդյունք չէ առաջին հանդիպման համար: Մենք պետք է կարողանանք կապ ստեղծել պաշտպանության և հարձակման միջև: "Յունայթեդն" ագրեսիվ ֆուտբոլ է խաղում: Ֆերգյուսոնի թիմը խաղադաշտ է դուրս գալու հինգ հարձակվողական ոճի խաղացողներով, իսկ մենք պատրաստ ենք դրան":
Վերջում հավելենք, որ "Մանչեսթեր Յունայթեդի" աջ պաշտպան Ջոն Օ'Շին թիմի հետ մեկնել է Գերմանիա, և հնարավոր է մասնակցի այսօրվա հանդիպմանը: Իսկ ահա "Շալկեի" կենտրոնական պաշտպան Բենեդիկտ Հովեդեսի մասնակցությունը խաղին մեծ հարցականի տակ է:
Նախնական կազմեր` "Մանչեսթեր Յունայթեդ". Վան Դեր Սար - Էվրա, Ռիո Ֆերդինանդ, Վիդիչ, Ռաֆայել - Պարկ, Նանի, Գիգս, Քերիկ - Էրնանդես, Ռունի "Շալկե 04". Նոյեր - Ուչիդա, Մետցելդեր, Մատիպ, Սարպեյ - Պապադոպուլոս, Խուրադո, Ֆարֆան, Բոմյոհան - Ռաուլ, Էդու | |
|
Total comments: 3 | |
| |