Home » 2011 » Ապրիլ » 27 » Մայկոնը պատրաստվում է հեռանալ "Ինտերից"
19:03
Մայկոնը պատրաստվում է հեռանալ "Ինտերից"
Միլանի "Ինտերի" բրազիլացի աջ պաշտպան Դուգլաս Մայկոնն ամենայն հավանականության կլքի "ներաձձուրիներին" արդեն այս ամռանը: Պաշտպանի գործակալ Անտոնիո Կալիենդոյի խոսքերով, բրազիլացին կարիերան այլ աշխատավայրում շարունակելու մի քանի լավ հնարավորություններ ունի: Կալիենդոի խոսքերը մեջբերում է tuttomercatoweb.com կայքը. "Մայկոնը սպասում է նոր առաջարկների: Հնարավոր է նաև, որ նա վերադառնա Բրազիլիա: Իսկ ինչ վերաբերվում է Մադրիդի "Ռեալ" տեղափոխվելուն, ասեմ որ այդ հարցով ես ոչնչից տեղյակ չեմ: Անցած ամռանը Մորատտին չցանկացավ Մայկոնին վաճառել 25 մլն եվրոի դիմաց, հիմա այդ գինը շատ բարձր է համարվում Դուգլասի համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0