Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" տաղանդաշատ հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է "Չեմպիոնների լիգայի" 1/2 եզրափակչի "Ռեալ"-"Բարսելոնա" կայանալիք այսօրվա խաղը. "Կարծում եմ "Ռեալը" կհաղթի 2-1 հաշվով: Մադրիդցիներից գոլի հեղինակներ կդառնան Ռոնալդուն և Դի Մարիան, իսկ "Բարսելոնայի" միակ գոլը կխփի Դավիդ Վիլյան, իհարկե, սա իմ կարծիքն է, բայց ես հույս ունեմ, որ այն ի կատար կածվի: Ամեն դեպքում դիտարժան հանդիպում է լինելու":
|