Home » 2011 » Ապրիլ » 28 » Պիկե. "Ռեալը" ֆուտբոլ չէր խաղում"
16:41
Պիկե. "Ռեալը" ֆուտբոլ չէր խաղում"
Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի "Ռեալի" հետ առաջին հանդիպման իր տպավորությունների մասին. "Ռեալը" միայն մտածում էր, թե ինչպես մեզ կանգնեցնի: Նրանք ֆուտբոլ չէին խաղում, չէին տիրում գնդակին: Մրցավարն արդարացիորեն կարմիր քարտ ցույց տվեց Պեպեին, դա իսկապես կոպիտ խախտում էր: Իսկ ահա Մարսելոյի հետ դրվագում մրցավարը ևս մեկ անգամ կարող էր պատժել "Ռեալին", սակայն դա չարեց: Ես շատ ուրախ եմ մեր հաղթանակի համար, քանի որ մենք կես ոտքով արդեն "Ուեմբլիում" ենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 542 | Added by: mu | Rating: 4.0/4
Total comments: 3