Ըստ բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալության` "Եվրոպայի լիգայի" կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում "Բենֆիկա"-"Բրագա" (խմբ. հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2:1 հաշվով հաղթանակով) առաջին հանդիպման ժամանակ ներկա են եղել լոնդոնի "Չելսիի" ներկայացուցիչները: Հաշվի առնելով, որ արդեն երկար ժամանակ է, ինչ անգլիական թերթերը գրում են "Բենֆիկայի" պաշտպան-կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի` "Չելսի" տեղափոխման մասին, պետք է ենթադրել, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հենց այդ նպատակով էլ մեկնել էին հետևելու 23-ամյա պորտուգալացուն:Վերջում հավելենք, որ Ֆաբիոյի տրանսֆերը գնահատվում է շուրջ 20 մլն. ֆունտ:
|