Home » 2011 » Ապրիլ » 29 » Ֆերգյուսոն. "Առանց Ռոնալդուի մենք էլի ուժեղ ենք"
22:57
Ֆերգյուսոն. "Առանց Ռոնալդուի մենք էլի ուժեղ ենք"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը` ի պատասխան այն քննադատությունների, իբր Ռոնալդուի հեռանալով "Յունայթեդի" հարձակումը և ընդհանուր խաղը խիստ տուժել է, լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. "Թեպետ մենք հիմա չունենք մեր թիմում Ռոնալդուին, սակայն իմ թիմը չգիտի, թե ինչ է նշանակում պարտվել: Առավել կարևոր է այն, որ մեր թիմում խաղում են վետերան ֆուտբոլիստներ` Գիգզը, Սքոուլզը, Ֆերդինանդը, վան Դեր Սարը, ովքեր իսկական հաղթողի հոգեբանություն ունեն: Նրանց առկայությունը թիմում մեծ հոգեբանական առավելություն է: Անցած տարի մենք դուրս մնացինք "Չեմպիոնների լիգայից", և դա ինչ-որ չափով կապված էր խաղացողների մի մասի անփորձության հետ: Սակայն իմ երիտասարդ խաղացողներն այժմ անհրաժեշտ փորձ են ձեռք բերել, և այս տարի մենք կարող ենք հաջողության հասնել այս հեղինակավոր մրցաշարում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 598 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 111 2 »
1-10 11-11