08:35 "Ռեալը" մարտական է տրամադրված | |
Մադրիդի "Ռեալի" խաղացողներն այսօր կայանալիք խաղից առաջ կարծում են, որ այնուամենայնիվ իրենց թիմը կկարողանա "Նոու Կամպում" հաղթել "Բարսելոնային" և անցնել եզրափակիչ: Եթե հիշենք մադրիդյան թիմի պատմությունը, ապա ակնհայտ կլինի, որ "Ռեալը" միշտ էլ կարողացել է իր աշխատանքի շնորհիվ հաղթել դժվարին խաղերում և հասնել լավ արդյունքի: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը վստահ է, որ կկարողանա անել այն, ինչ ցանկանում է, և հաղթելով "Բարսելոնային"` անցնել եզրափակիչ և մայիսի 28-ին խաղալ "Ուեմբլիում":
Իկեր Կասիլյաս
Այն երկու թիմերի անունները, որոնք պետք է խաղան եզրափակչում, դեռևս հայտնի չեն: Երբեք հայտնի չի, թե ինչ կլինի ապագայում: Մենք խաղալու ենք "Բարսելոնայի" դեմ` մտածելով, որ մեկ ամսից եզրափակիչն է, և չորս թիմերից յուրաքանչյուրն ունի հնարավորություն խաղալու այնտեղ:
Սերխիո Ռամոս
Մենք հիմա շատ դժվարին իրավիճակում ենք հայտնվել, բայց մենք անելու ենք ամեն ինչ, հավատացեք դրան: Մենք լի ենք հույսով, որ դա կդառնա իրականություն: Մենք ցանկանում ենք լավ աշխատանք կատարել և հասնել մեր երազանքին` խաղալով "Ուեմբլիում":
Հիգուային
Մենք դեռ մեծ շանսեր ունենք "Չեմպիոնների Լիգայում" և մենք պետք է պայքարենք մինչև մահ: Մենք ի վիճակի ենք անել դա: Ունենք բավարար ուժ, որպեսզի հասնենք ընդհանուր ոչ-ոքիի և կանենք ամեն հնարավոր բան: Մենք պետք է լինենք հպարտ և համեստ: Փաստ է, որ "Բարսելոնան" մեզ հաղթել է մեր ամրոցում` "Բեռնաբեուում", բայց մենք նունպես կարող ենք նրանց հաղթել "Նոու Կամպում", այդտեղ անհնարին ոչինչ չկա:
Կակա
Մենք ցանկանում ենք խաղալ մեր խաղը: Մենք հավատում ենք, որ մեր խաղը խաղալով` մենք կհասնենք հաղթանակի: "Ռեալ Մադրիդը" երբեք չի հանձնվում,
սա մի ակումբ է, որտեղ բոլորը պայքարում են մինչև վերջ ու կյանք են տալսի
խաղադաշտում: Ցավոք, Մոուրինյոն մեզ հետ չի լինի, բայց մենք ամեն ինչ
կանենք նրա համար:Քարիմ Բենզեմա Խորխե Վալդանո (ակումբի գործադիր նախագահ) Մադրդիզմը միշտ վստահ է իր ուժերին ու կլինի: Եթե լիներ միայն մեկ թիմ, որ կարող է հաղթել հերոսաբար, ապա դա հենց "Ռեալն" է. պատմությունն է մեր ապացույցը: Ոչինչ չպետք է ի չիք դարձնի մեր հույսերը երեքշաբթի օրվա հանդիպման վերաբերյալ. մենք ուժեղ ենք և կարող ենք հաղթել:
| |
|
Total comments: 3 | |
| |