13:47 Արմենտերոս. "Ատում եմ "Ռեալ Մադրիդին" | |
Հոլանդական "Հերակլեսի" 20-ամյա շվեդ հարձակվող Սամուել Արմենտերոսը, ում ծառայություններով արդեն այսօր հետաքրքրվում են եվրոպական "գրանդները", իսպանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" մասին. "Բարսելոնան" ինձ համար պարզապես երազանք չէ, դա նաև էմոցիաներ են, և ես պետք է հասնեմ իմ նպատակին: Սակայն հիմա ես պատրաստ չեմ խաղալ նման բարձրակարգ ակումբում, և "Հերակլեսն" ինձ համար, ինչպես ասում են, "Լամբորջինի" է: Ինչ վերաբերում է "Ռեալին", ապա ես ատում եմ այդ ակումբը, որը դեգրադացնում է ֆուտբոլը: Իսկ "Բարսայի" խաղերին հետևելն ինձ համար կարծես պիցցայի համտես լինի երեքօրյա հացադուլից հետո",-ասել է ֆուտբոլսիտը, ով Հոլանդիայի առաջնությունում այս տարի խփել է 7 գնդակ:
Երևում է, որ այս տղան չափազանց շատ պատասխանատվություն է վերցրել իր վրա` նման հայատարարություն կատարելով: Նման կերպ գրավել "Բարսելոնայի" ուշադրությունը և ցանկանալ խաղալ այդ հսկայական ակումբում, ինձ թվում է, այնքան էլ ճիշտ չէ ֆուտբոլային հասարակությանը ոչնչով չզարմացրած Սամուել Արմենտերոսի համար: | |
|
Total comments: 4 | |
| |