21:59 Ֆերդինանդ. "Երբևէ չեմ դիտել Հռոմի եզրափակիչ հանդիպումը" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" փորձառու պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոստովանել է, որ չի սիրում հիշել 2008/09 թվականների "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպման մասին. "Ես երբևէ չեմ նայել այդ հանդիպումը: Սակայն նման հանդիպումները դժվար է մոռանալ: Այդ օրը մենք ընդհանրապես ֆուտբոլ չէինք խաղում, մենք նման չէինք "Մանչեսթեր Յունայթեդին": Երբ հեռուստատեսությամբ նայում եմ "Բարսայի" խաղին, ապա մեկ բան է պարզ դառնում` այդ թիմի կազմում են խաղում աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստները: Եթե կանգնեցնում ես "Բարսելոնայի" այդ եռյակից մեկին, ապա մեկ է` ստիպված ես փակել մնացած 10 խաղացողներին: Համոզված եմ` "Բարսելոնայի" խաղացողները ևս բարձր կարծիքի են մեր մասին: "Բարսելոնան" մեծագույն թիմ է, նրանք վերջին տարիների ընթացքում իսկակական հաղթողի հոգեբանություն են ձևավորել, սակայն դա չի կուրացնի մեզ, մենք ևս պարծենալու առիթ ունենք, մենք ևս հանդերձարան ենք գնացել հաղթած: Մեր կազմում այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ կան, ովքեր ֆուտբոլային խաղադաշտում հանդիպել են մեծագույն վարպետների: Արժե միայն նայել մեր խաղացողների անցած ճանապարհին, և վստահությունը պատում է մեզ",-ասել է հայտնի անգլիացի պաշտպանը:
| |
|
Total comments: 2 | |
| |