11:03 Կասիլյասը շնորհավորել է "Բարսելոնային" | |
Մադրիդի "Ռեալի" իսպանացի 30-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհավորել է իր թիմի ախոյան "Բարսելոնային"` իսպանական "Պրիմերայում" հաղթելու կապակցությամբ ."Իմ և ողջ "Ռեալի" անունից շնորհավորում եմ "Բարսային", նրանք շատ լավ մրցաշրջան անցկացրին: 4 "Սուպերկլասիկոներից" հետո մեր թիմերի միջև լարվածությունը հասավ գագաթնակետին, սակայն դա այլևս պատմություն է, և մենք պետք է առաջ շարժվենք": Իսկ այն հարցին, թե ում է երկրպագելու Կասիլյասը "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում, Իկերը պատասխանել է. "Ես պարզապես երկրպագելու եմ արդար ֆուտբոլին":
| |
|
Total comments: 0 | |