18:26 Պիրլո. "Ես որևէ համաձայնություն չունեմ "Յուվենթուսի հետ" | |
Օրերս իտալական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, թե իբր Անդրեա Պիրլոն տեղափոխվելու է Թուրինի "Յուվենթուս". "Եթե այդպես լիներ, ապա ինչու պետք է ես սպասեի "Միլանի" ղեկավարների հետ այս ամռանը կայանալիք բանակցություններին: Մոտակա օրերս հանդիպելու եմ թիմի փոխնախագահ Ադրիանո Գալլիանիի հետ: Եթե պարզվի, որ "Միլանի" հին գվարդիան այլևս պետք չէ թիմին, ապա մեզնից յուրաքանչյուրը նոր ակումբ կփնտրի, իսկ եթե` ոչ, ապա ես պատրաստ եմ մնալ "Միլանում" թեկուզ 10 տարի: Ես վստահ եմ սեփական ուժերիս, և կարող եմ բարձր մակարդակով խաղալ դեռևս 3-4 տարի",-ասել է Պիրլոն Corriere della Sera պարբերականի լրագրողին տված հարցազրույցին: Իտալական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը նաև նշել է, որ չի պատրաստվում խաղալ Եվրոպայից դուրս:
| |
|
Total comments: 0 | |