18:40 Յանգը ցանկանում է տիտղոսներ նվաճել | |
Արդեն իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անգլիական "Ասթոն Վիլայի" երիտասարդ կիսապաշտպան Էշլի Յանգը հեռանալու է ներկայիս թիմից այս ամռանը` տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սակայն Յանգը պետք է ընտրություն կատարի անգլիական ֆուտբոլի տիտանների
միջև` "Լիվերպուլ", թե "Յունայթեդ": "Ասթոն Վիլայի" գլխավոր մարզչի օգնական
Գարի Մաքկալիստերը հայտարարել է, որ "Չեմպիոնների լիգայի" գործոնը կարող է
վճռորոշ դեր խաղալ խաղացողի տրանսֆերի գործում: Նշենք, որ այս թիմերից միայն
մեկն է մասնակցելու հեղինակավոր մրցաշարի հաջորդ տարվա խաղարկությանը. "Ես բավականին ուժ ու եռանդ
ունեմ, որպեսզի նվաճեմ տիտղոսներ: Շատերն են ասում, որ 26-27 տարեկանը
ֆուտբոլիստի համար օպտիմալ տարիք է, իսկ ես շուտով 26 եմ դառնալու, այսինքն` ժամանակն
է տիտղոսներ նվաճելու",-ասել է Էշլի Յանգը:
| |
|
Total comments: 0 | |