23:58 Ռունի. "Ես վախենում էի 11 մետրանոցն իրացնելիս" | |
Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 2010-11թթ. չեմպիոն դարձած "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին 37-րդ տուրի "Բլեքբեռնի" հետ խաղից (հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի 1-1 հաշվով) հետո ВВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 11 մետրանոցն իրացնելու ժամանակ նա հուզվում էր. "11 մետրանոցն իրացնելու ժամանակ իմ մեջ վախ կար: Հարվածն իրացնելուց առաջ ես ստիպված էի հավաքվել և հանգստանալ: Նվաճել չեմպիոնի կոչումն այսքան վերելքներից և վայրեջքներից հետո ուղղակի ֆանտաստիկա է: "Յունայթեդը" նվաճեց իր 19-րդ տիտղոսը, և դա ուղակի հիանալի է: Այժմ բոլորը, ովքեր կապ ունեն թիմի հետ, այդ թվում նաև ես, ցնցող զգացողություն ենք զգում:"
| |
|
Total comments: 2 | |
| |