17:23 Մեսսին "Բարսելոնային" խորհուրդ է տվել գնել Պաստորեին | |
Ըստ իսպանական AS հայտնի պարբերականի` կատալոնական "Բարսելոնան" կարող է ձեռք բերել իտալական "Պալերմոյի" արգենտինացի երիտասարդ հարձակվող Խավյեր Պաստորեին:
Այդ տրանսֆերի գլխավոր նախաձեռնողը կարող է դառնալ "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մարզչական շտաբին և ակումբի ղեկավարներին խորհուրդ է տվել գնել իր հայրենակցին: Տեղափոխվելուն խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն տրանսֆերի գինը, որը ըստ "Պալերմոի" նախագահ Մաուրիցիո Ձամպարինիի արած հայտարարության կազմում է շուրջ 60 միլիոն եվրո: Արգենտինացուն ձեռք բերելու համար հավակնում են նաև "Միլանը", "Ռեալը", "Ինտերը" և "Մանչեսթեր Սիթին": Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Պաստորեն "Պալերմոյի" կազմում անցկացրած 34 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ: | |
|
Total comments: 0 | |