Home » 2011 » Մայիս » 18 » Ռուսաստանի հավաքականում մի շարք խնդիրներ կան
14:32
Ռուսաստանի հավաքականում մի շարք խնդիրներ կան
Համայն մարդկությունը, այդ թվում հայ ֆուտբոլասերները, անհամբերությամբ են սպասում Լոնդոնում կայանալիք "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպմանը: Սակայն այժմ հայ ֆուտբոլասերների ուշադրությունից փոքր-ինչ ընկել է "Ռուսաստան"-"Հայաստան" կարևորագույն հանդիպման վրա: Հարկ ենք համարում ասել, որ Ռուսաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են "Պրեմիեր լիգայում", ինչ-որ չափով հայտնվել են անգլիական և ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում: Հուրախություն հայ երկրպագուների, այդ ֆուտբոլիստներից և ոչ մեկը չի զարմացրել ֆուտբոլային հասարակայնությանն իրենց ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ: Անդրեյ Արշավինը, ով իր կարիերայի վատագույն մրցաշրջաններից մեկն է անցկացնում, հնարավոր է հեռանա "Արսենալից", բնական է, ոչ իր ցանկությամբ: Յուրի Ժիրկովը, ով ավելի շատ ապաքինվում էր վնասվածքներից, քան ֆուտբոլ խաղում, կարծես ապաքինվել է հերթական վնասվածքից, սակայն հավաքել անհրաժեշտ մարզավիճակ հունիսի 4-ին կայանալիք հանդիպման համար, դժվար թե կարողանա: Ռոման Պավլյուչենկոյի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, հետևելով այս հարձակվողի գործողություններին, մեղմ ասած, լավ տպավորություն չես ստանում, համենայն դեպս վերջին շրջանում դա այդպես է: Եվ վերջապես հերթը հասավ "Էվերթոնի" պահեստային կիսապաշտպան Դինյար Բելյալետդինովին, ով աչքի ընկավ կարմիր քարտով անգլիական "Պրեմիեր լիգայի" 37-րդ տուրի հանդիպման ժամանակ, և որակազրկվեց 3 հանդիպումով Անգլիական ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
   Այսպիսի իրադրության մեջ են Ռուսաստանի հավաքականի առաջատարները, ովքեր մրցելու են մեր տղաների դեմ երկու շաբաթ անց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0