Home » 2011 » Մայիս » 19 » Ռոնալդու, թե՞ Մեսսի
01:28
Ռոնալդու, թե՞ Մեսսի
Մոտենում է ժամանակը, որ պարզվի, թե ով է լինելու Եվրոպայի 2011-12թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Գլխավոր հավակնորդները երկուսն են և երկուսն էլ Իսպանիայի առաջնությունից:
Նախ ներկայացնենք անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և Եվրոպայի ոսկե խաղակոշիկի մրցանակին արժանացած արգենտինացի հանճար Լիոնել Մեսսիին: Արգենտինացի հարձակվողն իր հաշվին գրանցել է արդեն 52 գնդակ: Բայց "Բարսելոնան" այս մրցաշրջանում դեռ պետք է անցկացնի ամենաքիչը 2 խաղ` "Մալագայի" և "Յունայթեդի" հետ: Մեսսին հնարավորություն ունի ավելացնելու իր գոլերի քանակը, չնայած հարձակվողը վերջին 4 խաղերում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Վերջին անգամ այսպիսի իրավիճակում Մեսսին հայտնվել էր 2010թ.-ի ապրիլին: Եթե հաշվի առնենք "Յունայթեդի" հետ խաղի կարևորությունը, ապա պետք ենթադրել, որ Մեսսին չի խաղա "Լա լիգայի" վերջին տուրի "Մալագայի" հետ խաղին:
Ռոնալդուն իր անունն արդեն գրել է Իսպանիայի առաջնության պատմության մեջ` դառնալով ռեկորդի հեղինակ խփած գոլերով (39 գնդակ Marca պարբերականի տվյալներով): Ռոնալդուն, ինչպես և Մեսսին, արդեն արժանացել է ոսկե խաղակոշիկ մրցանակին 2007-08թթ. մրցաշրջանում "Յունայթեդի" կազմում, դառնալով 31 գոլի հեղինակ: Պորտուգալացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում իր ակտիվում արդեն ունի 51 գնդակ: Նրան մնացել է անցկացնելու "Ալմերիայի" հետ վերջին հանդիպումը, և հավանականությունը մեծ է, որ նա կանցնի Մեսսիին: Ռոնալդուն դարձել է նաև ռեկորդակիր հեթ-տրիկների քանակով (ընդհանուր առմամբ 6 հեթ-տրիկ): Քրիշտիանուն խփել է ավելի շատ գնդակներ քան "Դեպորտիվոն", "Ալմերիան", "Սպորտինգը" և "Էրկուլեսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 660 | Added by: narekinho | Rating: 5.0/5
Total comments: 4