14:51 Կառլոս Տևես. "Ես ուզում եմ հեռանալ "Սիթիից" | |
Արգենտինական Radio del Plata ռադիոկայանին տված հարցազրույցում "Մանչեսթեր Սիթիի" ավագ Կառլոս Տևեսը նշել է, որ այս ամառ ցանկանում է հեռանալ Մանչեսթերից:
"Ուզում եմ հեռանալ "Սիթիից": Ֆուտբոլում ինձ համար շատ բան է փոխվել: Ես չգիտեմ` կխաղամ արդյոք մինչ մյուս աշխարհի առաջնություն, և այստեղ հարցն այն չէ, թե ես կհայտավորվեմ հավաքականի կազմում: Ինձ շատ լավ են վերաբերվում ազգային հավաքականում և ես շնորհակալ եմ բոլորից: Ես միշտ իմ խաղացած ակումբներին տվել եմ իմ բոլոր ուժերը, որպեսզի թիմն արդյունքի հասնի, բայց հիմա ուզում եմ, որ պատկերը փոխվի: Հիանալի կլիներ վերադառնալ "Բոկա Խունիորս", բայց դա անելը հիմա շատ դժվար է: Եթե խոսենք անկեղծ, ապա իմ վերադարձին խանգարում է միայն ֆինանսական հանգամանքները": | |
|
Total comments: 0 | |