20:00 "Բլեքպուլի" հետ հանդիպումը Սքոուլզի համար կլինի վերջինը | |
Ամենայն հավանականության, "Պրեմիեր լիգայի" վերջին 38-րդ տուրի "Մանչեսթեր Յունայթեդ"-"Բլեքպուլ" հանդիպումը անգլիացի կիսապաշտպան Փոլ Սքոուլզի համար կլինի վերջինը:
Ըստ The Guardian պարբերականի` այդ հանդիպումից հետո Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կավարտի իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան: Նշենք, որ 36-ամյա Սքոուլզը "Յունայթեդի" սան է և "կարմիր սատանաների" կազմում 17 տարվա ընթացքում անցկացրած 465 խաղերում դարձել է 150 գոլի հեղինակ, իսկ Անգլիայի ազգային հավաքականի կազմում 66 խաղերում` 14 գնդակի հեղինակ: | |
|
Total comments: 1 | |
| |