2011 թվականի մայիսի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատ` Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և այժմ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը:
1. Իսպանիա – 1857 (միավոր) 2. Հոլանդիա – 1702 3. Բրազիլիա – 1425 4. Գերմանիա – 1413 5. Արգենտինա – 1267 6. Անգլիա – 1163 7. Ուրուգվայ – 1094 8. Պորտուգալիա - 1052 9. Իտալիա - 1019 10. Խորվաթիա - 991 18. Ռուսաստան – 896 26. Սլովակիա – 809 34. Իռլանդիա - 681 35. Ուկրաինա – 678 47. Լիտվա – 577 53. Բելառուս – 557 57. Վրաստան – 536 62. ՀԱՅԱՍՏԱՆ - 524 75. Էստոնիա – 440
77. Լատվիա – 438
83. Ուզբեկստան – 403
85. ՆՀՀ Մակեդոնիա – 398
86. Մոլդովա – 394
108. Ադրբեջան – 288
135. Տաջիկստան – 171
139. Ղազախստան - 151 141. Թուրքմենստան – 149
169. Ղրղզստան – 70 202. Անդորրա - 0Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:
|