Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի "Յուվենթուսի" նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին կարող է գլխավորել անգլիական "Քուինզ Պարկ Ռեյնջերս": Անգլիական այդ ակումբը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է ուժեղագույնների խումբ, և ինչպես տեղեկացնում է Football Italia ռադիոկայանը, Լիպպին համարվում է "Ռեյնջերսը" գլխավորելու հավակնորդներից մեկը: