12:44 Ֆերգյուսոն. "Ինձ հաջողվեց համոզել Սքոուլզին մնալ ևս մեկ տարի" | |
![]() Մի քանի օր առաջ "կարմիր սատանաների" գործադիր տնօրեն Դևիդ Ժիլը հայտարարել էր, որ 36-ամյա Սքոուլզը դրական պատասխան չի տվել պայմանագիրը երկարաձգելու մասին: Թիմի մարզչական շտաբը մտավախություն ուներ, որ ամռանը Գարի Նևիլի և Էդվին վան դեր Սարի հետ միասին կարող է հրաժեշտ տալ ևս մեկ փորձառու ֆուտբոլիստի: Բայց Ֆերգյուսոնի հետ խոսալուց հետո Սքոուլզը հաստատել է իր մնալու ցանկությունը: Ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Սըր Ալեքսի խոսքերը. "Չեմ կարծում, որ կիրակի օրը նրա համար կլինի վերջին խաղը: Մենք քննարկել ենք այդ հարցը, և ինձ հաջողվել է համոզել նրան մնալ ևս մեկ տարի: Մրցաշրջանի ավարտից հետո մենք վերջնականապես կքննարկենք այդ հարցը": | |
|
Total comments: 0 | |