15:53 Թոփ 10 ասիացիները` ըստ goal.com կայքի | |
Հեղինակավոր goal.com կայքը ներկայացնում է եվրոպական առաջնություններում աչքի ընկած ասիացի լավագույն 10 ֆուտբոլսիտներին. ահա այդ խաղացողներն ըստ հերթականության.
10. Ռյո Միայիչի ("Ֆեյենորդ", Հոլանդիա) - Լոնդոնի "Արսենալին" պատկանող այս ֆուտբոլիստն առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայում: "Ֆեյենորդի" կազմում 18-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը լավ տպավորություն թողեց` դառնալով մի շարք կարևոր գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ, ինչի արդյունքում ստացավ Արսեն Վենգերի վստահությունը, և շատ հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանը սկսի Լոնդոնում: 9. Ջավադ Նեկունման ("Օսասունա", Իսպանիա) - Իրանցի այս ֆուտբոլիստը դարձավ այս մրցաշրջանում "Օսասունայի" լավագույն խաղացողներից մեկը, և խփած 6 գնդակներով թիմի լավագույն ռմբարկուն էր: 8. Կի-Սուն Յուն ("Սելթիկ", Շոտլանդիա) - Կորեացի այս ֆուտբոլիստին իր գերազանց խաղի պատճառով լրագրողներն ու ֆուտբոլային մասնագետները սկսեցին համեմատել անգլիացի Սթիվեն Ջերարդի հետ, և այժմ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է իտալական "Նապոլին": 7. Ացուդո Ուչիդա ("Շալկե 04", Գերմանիա) - Ճապոնացի պաշտպանը տպավորիչ հանդիպումներ անցկացրեց "Շալկեի" կազմում և հասավ մինչև "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ: Իր եվրոպական առաջին մրցաշրջանում Ուչիդան անցկացրեց 25 հանդիպում, ինչը շատ լավ թիվ է երիտասարդ խաղացողի համար: 6. Թիմ Կեհիլ ("Էվերտոն", Անգլիա) - Ավստրալիացի Թիմ Կեհիլը լավագույններից մեկն էր "Էվերտոնի" կազմում և ողջ "Պրեմիեր լիգայում" արդեն որերորդ տարին անընդմեջ: Մրցաշրջանի ընթացքում խփեց 9 գնդակ, և հաջող ելույթ ունեցավ "Ասիայի առաջնությունում": 5. Ալի Ալ-Հաբսի ("Ուիգան", Անգլիա) - Օմանի ազգային հավաքականի դարպասապահն ամենաուժեղ կողմերից մեկն էր "Ուիգանի" կազմում այս մրցաշրջանի ընթացքում, և իր փայլուն սեյվերով մի շարք խաղերում, երբ պաշտպանները "քնում էին", ուղղակի միայնակ փրկեց իր թիմին: 4. Լի Չուն-Յոն ("Բոլթոն", Անգլիա) - Կորեացի խաղացողն իր առաջին մրցաշրջանն էր անցկացնում Անգլիայում, սակայն կրեատիվ եզրային պաշտպանը հասցրեց կարճ ժամանակում դառնալ "Ռիբոկ" մարզադաշտի ամենասիրելի խաղացողներից մեկը: 3. Յուտո Նագատոմո ("Չեզենա" և "Ինտեր", Իտալիա) - Առաջին մրցաշրջանն էր անցկացնում Իտալիայում նախ "Չեզենայի" կազմում, սակայն կարճ ժամանակում դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը, և դա չվրիպեց նախկին չեմպիոն "Ինտերի" աչքից. խաղացողը վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց "Ինտեր", և սպասվում է, որ կմնա այնտեղ երկար ժամանակով: 2. Շինջի Կագավա ("Բորուսիա" Դորտմունդ, Գերմանիա) - 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվելով "Բորուսիա" անցած տարի, Կագավան դարձավ առանցքային խաղացողներից մեկը, և անցկացրած 17 հանդիպման ընթացքում խփեց 8 գնդակ: Սակայն "Ասիայի գավաթի" խաղարկությունում Կագավան լուրջ վնասվածք ստացավ, և միայն գերմանիական "Բունդեսլիգայի" վերջին տուրերում միացավ իր թիմին: Ճապոնացին այս մրցաշրջանում համարվում է լավագույններից մեկը Դորտմունդում: 1. Չժի-Սուն Պակ ("Մանչեսթեր Յունայթեդ", Անգլիա) - Ալեքս Ֆերգյուսոնն այս խաղացողին հիմնականում օգտագործում է կարևորագույն հանդիպումների ժամանակ, և Պակը իրեն իսկ հատկացված դերը խաղում է. նա հաղթական գոլի հեղինակ դարձավ "Արսենալի" դեմ և գոլային փոխանցում կատարեց "Չելսիի" դեմ հանդիպման ժամանակ: Պակն այս տարի լավագույններից մեկն էր Ֆերգյուսոնի թիմի կազմում, և իր առանձնահատուկ դերն ուներ նաև Հվ. Կորեայի ազգային հավաքականի կազմում: | |
|
Total comments: 0 | |