Home » 2011 » Մայիս » 23 » "ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ" ԵԶՐԱՓԱԿԻՉ. ՄԱՍ 2
20:15
"ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ" ԵԶՐԱՓԱԿԻՉ. ՄԱՍ 2
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կիրակի օրն Լոնդոնի "Ուեմբլիում" կայանալիք եզրափակչի մասին պատմող հերթական նյութը: Այժմ հերթը "Յունայթեդի" և "Բարսելոնայի" հակամարտության պատմության մասին է:
                                                            
Երկու գերակումբներն էլ իրենց առաջին գավաթը "Չեմպիոնների լիգայում" հաղթել են հենց "Ուեմբլի" պատմական մարզադաշտում, և մի քանի օրից նրանցից մեկը կդառնա Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր առաջնության քառակի հաղթող:

Եզրափակիչ անցած թիմերը` "Յունայթեդն" ու "Բարսելոնան" հանդիպում են 11-րդ անգամ: Երեքական անգամ հաղթել են անգլիացիներն, նույնքան անգամ էլ` իսպանացիները, իսկ ահա չորս հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Այս ակումբները երկու անգամ հանդիպել են  "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչներում. 1991 թվականին Ալեքս Ֆերգյուսոնի թիմը հաղթեց Գավաթակիրների գավաթի եզրափակչում "Բարսելոնային", որը կայանում էր հոլանդական Ռոտերդամում, իսկ 2009 թվականին Հռոմում հաղթանակը կատալոնացիների կողմն էր. գոլի հեղինակ դարձան այդ տարի "Բարսելոնայի" առաջատար հարձակվող Կամերունացի Սամուել Էտո'ոն և ներկայումս փայլող Լեո Մեսսին:
   2009 թվականին թիմերը խաղում էին հետևյալ կազմերով.
"Բարսելոնա" - Վալդես - Պույոլ, Տուրե, Պիկե, Սիլվինյո - Խավի, Ինիեստա, Բուսկետս - Մեսսի, Էտո'ո, Անրի
"Յունայթեդ" - վան դեր Սար - Օ'շի, Վիդիչ, Ֆերդինանդ, Էվրա - Պակ, Անդերսոն, Քերիկ - Գիգզ, Ռոնալդու, Ռունի

                                                   
1991 թվականին հաղթելով "Բարսելոնային" 2-1 հաշվով` Ալեքս Ֆերգյուսոնը "Յունայթեդի" հետ նվաճեց առաջին եվրոպական տիտղոսը: Իսկ եզրափակչում դուբլի հեղինակ դարձավ լեգենդար Մարկ Հյուզը` 67-րդ և 74-րդ րոպեներին, ով նախկինում խաղացել էր հենց "կապտանռնագույնների" կազմում: 79-րդ րոպեին "Բարսայից" աչքի ընկավ հոլանդացի Ռոնալդ Կումանը, իսկ կատալոնցիները խաղն ավարտեցին 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվել էր Նանդոն:
   Ահա այն կազմերը, որոնցով խաղում էին թիմերը 1991 թվականին`
"Բարսելոնա" - Բուսկետս - Նանդո, Ալեկսանկո, Կուման, Ֆերրեր - Գոյկոզչեա, Բակերո, Էուսեբիո, Բեգիրիստայն - Լաուդրուպ, Խուլիո Սալինաս
"Յունայթեդ" - Սիլի - Իրվին, Բրյուս, Պալլիստեր, Բլեկմոր - Ֆելան, Ռոբսոն, Ինս, Շարպ - Մակկլեր, Հյուզ

Այո-այո, ճիշտ նկատեցիք. կատալոնցիների դարպասը 1991 թվականին պաշտպանում էր "Բարսայի" այժմյան հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հայրը:
Ալեքս Ֆերգյուսոնը 1991թ.-ին նվաճեց իր երկրորդ եվրոգավաթը` կրկին հաղթելով իսպանական ակումբի:
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը 1983թ.-ին դեռևս շոտլանդական "Աբերդինի" հետ հաղթել էր Մադրիդի "Ռեալին":
                                                             
1998 թվականին` "Չեմպիոնների լիգայի" խմբային մրցաշարում թիմերը երկու անգամ ոչ-ոքի խաղացին 3:3 հաշվով:
Հիշեցնենք նաև, որ "Յունայթեդը" և "Բարսելոնան" երեքական անգամ հաղթել են "Չեմպիոնների լիգայում": Չորրորդ հաղթանակով նրանք կանցնեն "Այաքսին" և "Բավարիային": Ավելին հաղթել են միայն "Լիվերպուլը"` 5, "Միլանը"` 7, "Ռեալը"` 9 անգամ:

2004 թվականին Խերարդ Պիկեն տեղափոխվեց "Յունայթեդ" հենց "Բարսելոնայից": "Յունայթեդի" կազմում Պիկեն անցկացրեց 23 հանդիպում և խփեց 2 գնդակ: 2008թ.-ին նա վերադարձավ "Բարսելոնա" ու այժմ կխաղա իր նախկին ակումբի դեմ:
  

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 613 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 5