14:56 Մեսսի. "Ավելորդ ճնշվածություն չեմ զգում եզրափակչից առաջ" | |
Իսպանական "Բարսելոնայի" արգենտինացի 23-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին անգլիացի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշել է, որ շատ հանգիստ է տրամադրվում "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ խաղին, ինչպես նաև ասել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացու խոսքերը մեջբերում է BBC-ն. "Խաղալ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում`
առավելություն է: Այսպիսի խաղից առաջ ես ոչ մի ավելորդ ճնշվածություն չեմ
զգում: Ես սիրում եմ, երբ մարդիկ վայելում են իմ և իմ թիմի խաղը, և ինձ դուր
է գալիս երկրպագուների համար նվաճել այսպիսի տիտղոսներ: Եթե անկեղծ լինեմ,
ապա ասեմ, որ ես քիչ եմ ֆուտբոլ նայում, բայց գիտեմ, որ "Յունայթեդը" ուժեղ
թիմ է: Համոզված չեմ, որ նրանք թույլ կողմեր ունեն, որովհետև նրանք շատ
ուժեղ, ֆիզիկապես լավ պատրաստված և արդյունավետ թիմ են: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես չեմ պատրաստվում հեռանալ Կատալոնիայից: Բայցև ֆուտբոլում երբեք չես իմանա ինչ է սպասվում քեզ ապագայում: Հիմա դու այստեղ ես, իսկ երկու տարի հետո քեզ վաճառում են: Սակայն ես առայժմ ցանկանում եմ միշտ խաղալ "Բարսայում": | |
|
Total comments: 0 | |