Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ պաշտպան Ռաֆայել դա Սիլվան հայտարարել է, որ չի վախենում "Բարսելոնայից", և որ վստահորեն պատրաստվում է եզրափակչին. "Եզրափակչից առաջ լի ենք վստահությամբ: Մեր տրամադրության տակ կան ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, և ինչու պետք է վախենանք "Բարսելոնայից": "Բարսան" չի սիրում, երբ իրեն գրոհում են, և մենք պետք է այնպես անենք, որ Գվարդիոլայի սաներն իրենց անսովոր զգան խաղադաշտում: Մեր մարզիչը ֆուտբոլի մասին գիտի ամեն ինչ, և նրան դուր է գալիս բրազիլական ոճը",-ասել է Ռաֆայելը` ակնարկելով իր հայրենակից Դանի Ալվեսին:
|