18:49 Կալդերոն. "Մոուրինյոյին նմանեցնում եմ Հիտլերին" | |
Մադրիդի "Ռեալի" նախկին նախագահ Ռամոն Կալդերոնն "Արքայական" ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և հայտարարել, որ մադրիդցիների ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը լիովին կորցրել է ակումբի վերահսկողությունը` այն հանձնելով Մոուրինյոյին: Էքս-նախագահի Ona FM ռադիոյին տված հարցազրույցից պատառիկներ է մեջբերել AS պարբերականը. "Մոուրինյոն պատերազմում էր
Պորտուգալիայում, Անգլիայում, Իտալիայում, իսկ հիմա նաև Իսպանիայում: Նա
խորանում է ամեն հարցում, և ասում այն, ինչ մյուսները չեն համարձակվում ասել:
Պետք է հիշել, որ շատերը Հիտլերին աջակցում և ողջունում էին, բայց
հետագայում նրանք ավելի շատ տառապեցին նրանից: Բոլորը համաձայն էին նրա հետ
և Հիտլերը խոսում էր նրանց կողմից, բայց Ադոլֆի խոսքերն ավելի համարձակ
էին, քան բոլորն ակնկալում էին: Նույնը հիմա անում է պորտուգալացին: Ֆլորենտինո Պերեսը բոլոր իրավիճակներում ծիծաղ է առաջացնում: Նա կարծես դիակ լինի, ով դագաղ է փնտրում: Ներկայումս կարելի է ասել, որ "Ռեալի" նախագահը Ժոզե Մոուրինյոն է: Սա առաջին դեպքն է ֆուտբոլում, երբ մարզիչը հեռացնում է սպորտային տնօրենին: Մոուրինյոն ոչ մի հարցում պատասխան չի տալիս նախագահին: Ես միայն կասեմ, որ դա նախագահին վայել պահվածք չէ, և Պերեսն իր հիմար որոշումներով կորցրել է ակումբի վերահսկողությունը": Կալդերոնն այսպես է մեկնաբանել "Ռեալի" սպորտային տնօրեն Վալդանոյի հեռացումը, ով, ըստ Կալդերոնի, Պերեսի կողմից այդ որոշումն ընդունվել է Մոուրինյոյի հրամանով: | |
|
Total comments: 6 | |
| |