01:08 Բենզեմա. "Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խաղալ ներկայիս "Բարսելոնայի" դեմ" | |
Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Քարիմ Բենզեման լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ մեկնաբանել է Լոնդոնի "Ուեմբլի" մարզադաշտում կայացած "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպումը, որտեղ "Բարսելոնան" 3-1 հաշվով հաղթեց "Յունայթեդին": Ֆրանսիացու խեսքերը մեջբերում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը. "Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խաղալ
ներկայիս "Բարսելոնայի" դեմ: "Յունայթեդի" ուժերը բավականեցրին միայն
առաջի մի քանի րոպեներին, իսկ դրանից հետո խաղադաշտում մեկ թիմ էր խաղում:
"Բարսան" հիանալի ակումբ է: Կատալոնացիների խաղին հետևելիս բոլորն էլ
հաճույք են ստանում":
| |
|
Total comments: 1 | |
| |