Երեկ Ռուսաստանի հավաքականի մարզման ժամանակ Ալեքսանդր Կերժակովը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը և ծնկի վնասվածքով հեռացել է մարզադաշտից: Ժամեր անց բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ այսօր 20:00-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը ռուս հարձակվողը չի մասնակցի, որն ավելի կդժվարեցնի ռուսների գործը հարձակման գծում, քանի որ Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այդքան էլ չի վստահում Պավլյուչենկոյին և վերջինիս հետ լարված հարաբերությունների մեջ է գտնվում, իսկ Պոգրեբնյակն էլ արդեն բավական ժամանակ է, ինչ չի կարողանում գրավել մրցակիցների դարպասը: Sportsdaily թերթի հավաստիացմամբ՝ Կերժակովը խորացրել է իր՝ "Սպարտակի" հետ խաղում ստացած ծնկի վնասվածքը:
|