Այսօր Սանկտ Պետերբուրգ քաղաքում ԵՎՐՈ 2012 մրցաշարի շրջանակներում 20:00-ին ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղին ժամանած Հայաստանի հավաքականին դիմավորելու համար ՌՖՖ-ի ներկայացուցիչները ուշացել են: Բացի այդ, հայ ֆուտբոլիստները ստիպված են եղել օդանավակայանից հյուրանոց հասնել հին և ավերված ավտոբուսով: ՌՖՖ-ի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պաշտոնապես ներողություն է խնդրել հայկական կողմին Սանկտ Պետերբուրգ ժամանելիս պատճառած անհարմարությունների համար: