15:52 Եվրոպական այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ soccer.ru կայքի | |
Ռուսական soccer.ru կայքն ամփոփել է եվրոպական ֆուտբոլի 2010-2011թթ.-ների մրցաշրջանը և կազմել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Դարպասապահ Էդվին վան դեր Սար. այս դերում ավելի հավանական թեկնածու կարելի է համարել Մանուել Նոյերին, բայց հաշվի առնելով, որ գերմանացու մոտ դեռ ամեն ինչ առջևում է, և հոլանդացին այս դերն իր կարիերայում ստանձնում է վերջին անգամ, պետք է պարզապես ասել՝ բրավո, Սար: Նա արդեն լեգենդ է և կարիերայի վերջին տարին էլ անցկացրեց փայլուն: Պաշտպաններ Նեմանյա Վիդիչ. այս դիրքում հայտնվել է հենց Վիդիչը, քանի որ նա աշխարհում լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է, և այստեղ ինչ-որ նոր բան ավելացնելն ավելորդ է: Նա փայլուն է փակում Վան դեր Սարի դարպասին ընթացող գնդակները և խաղադաշտում հասցնում է օգնել բոլոր խաղընկերներին: Մատս Հումմելս. քանի դեռ Պիկեն ֆուտբոլ խաղալու հետ մեկտեղ փորձում է իր ընտանիքը ստեղծել, փայլուն մրցաշրջան անցկացրած "Բորուսիան" իր պաշտպանությամբ փայլում էր Մատս Հումմելսի առաջնորդությամբ: Գերմանական այս թիմից ուղղակի անհնար էր որևէ մեկին չընդգրկել այս թիմում, և քանի որ Շահինի դիրքում շատ պրոֆեսիոնալներ են հավակնում, դրա համար էլ ընտրվեց նրա թիմակից Հումմելսը: Մարսելո. Մադրիդի "Ռեալի" ձախ պաշտպանն է: Իհարկե, շատ ավելի լավ է գործում հարձակման գծում, սակայն եթե վերլուծենք ամբողջ մրցաշրջանը, ապա նա անթերի էր ամենուրեք: Այն հանդիպումներում, երբ պետք էր ավելի շատ պաշտպանվել, Մարսելոն միայնակ չէր թողնում Կասիլյասին, իսկ հարձակման գիծ տեղափոխվելիս ավելի լավ էր գործում, քան հարձակվողներ Իգուաինը և Բենզեման: Կիսապաշտպաններ Լեոնել Մեսսի. դիտեք նրա խփած գոլերը և հարցեր չեն լինի: Միգուցե, եթե ինչ-որ մեկը աշնանը իր խաղով չպայթեցնի ֆուտբոլային աշխարհը, ապա Մեսսին նորից կճանաչվի Երկիր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ և երրորդ անգամ կարժանանա "Ոսկե գնդակին": Յայա Տուրե. շատ հավաքականների ներկայացուցիչներ արհամարում են հենակետային կիսապաշտպաններին և նրանց կարելի է հասկանալ: Բայց Տուրեն ապացուցեց, որ "Սիթիում" իզուր չի այդքան շատ փող ստանում և որ ավելի լավ է խաղում, քան առաջ "Բարսելոնայում": Անդրես Ինյեստա. "Բարսան" Իսպանիայի և "Չեմպիոնների լիգայի" լավագույն ակումբն է և ճիշտ կլինի նրանցից առանձնացնել գոնե երկու ֆուտբոլիստների: Ինյեստան փայլուն կիսապաշտպան է, հատկապես նկատելի են նրա ներկայության կարևորությունը ամենակարևոր խաղերի ժամանակ: Գարեթ Բեյլ. քանի որ այստեղ գնահատվում է ելույթները Եվրոպայում և ազգային առաջնություններում, ապա Բեյլն այս թիմում իր տեղն ունի: Բեյլը նույնիսկ ճանաչվեց "Պրեմիեր լիգայի" այս մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստ: Նա շատ տպավորիչ խաղ ցուցադրեց նաև "Չեմպիոնների լիգայում": Հարձակվողներ Ռադամել Ֆալկաո. այս հավաքականում կոլումբիացի հարձակվողը ներկայացնում է պորտուգալական "Պորտուն", որտեղ բոլորը խաղում են արագ և հարձակվողական ֆուտբոլ: Ֆալկաոն թարմացրեց Եվրոպայի լիգայի արդյունավետության ռեկորդը: Ռադամելն, առանց որևէ կասկածների, լավագույններից մեկն է այս մրցաշրջանում: Զլատան Իբրահիմովիչ. շատերը նրան չեն սիրում, քանի որ շվեդն արդեն հասցրել է խաղալ մի քանի թիմերում, ովքեր պայքարում են միմյանց դեմ: Հիմա Զլատանը "Միլանում" է, որի կազմում դարձավ Իտալիայի չեմպիոն: Իբրահիմովիչը անընդմեջ գոլեր էր խփում, իսկ եթե խաղի ժամանակ գոլի հեղինակ չէր դառնում, ապա գոլային փոխանցում էր կատարում: Ռոնալդու. ինչ ուզում, անում էր պորտուգալացին "Լա լիգայի" շատ թիմերի պաշտպանների հետ: Ռոնալդուն շատ լավ էր եզրափակում "Ռեալի" գրոհները՝ դառնալով "Արքայական ակումբի" առաջատարը և գոլահարը: Առանց Ռոնալդուի Մոուրինյոյի թիմը կզրկվեր շատ հաղթանակներից, այդ թվում նաև Արքայական գավաթից: Պորտուգալացին իր գոլերի թվով նոր ռեկորդ սահմանեց Իսպանիայի առաջնությունում՝ առաջնությունն ավարտելով իր հեղինակաց 40 գնդակներով:
| |
|
Total comments: 0 | |