Իսպանական հեղինակավոր AS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատլետիկոն" մտադիր է ձեռք բերել "Մալյորկայի" հոլանդացի կիսապաշտպան Ջոնաթան դե Գուզմանին:
Ըստ իսպանական հայտնի աղբյուրի՝ "Ատլետիկոյի" ղեկավարները կփորձեն իջեցնել տրանսֆերի գումարը և "Մալյորկային" առաջարկել այն ֆուտբոլիստին, որի ծառայություններով նա հետքրքրված է: Ինչպես նշվում է, հավակնորդների թվում առաջինը Դիեգո Կոշտան է:
|