Home » 2011 » Հունիս » 10 » Սքոուլզի հրաժեշտի խաղը տեղի կունենա օգոստոսի 5-ին
23:16
Սքոուլզի հրաժեշտի խաղը տեղի կունենա օգոստոսի 5-ին
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" էքս-կիսապաշտպան Փոլ Սքոուլզը "կարմիր սատանաների" կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի 2011թ.-ի օգոստոսի 5-ին: Այդ հանդիպման ժամանակ "Յունայթեդի" մրցակիցը կլինի "Նյու-Յորք Կոսմոս" ակումբը, որի սպորտային տնօրենը "կարմիր սատանաների" հանրահայտ ֆուտբոլիստ ֆրանսիացի Էրիկ Կանտոնան է: Այս առիթով Սքոուլզը հանդես է եկել հայտարարությամբ, որը մեջբերել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը. "Դա մեծ երեկո կլինի իմ և իմ ընտանիքի համար: Փորձելու եմ համտեսել խաղի ամեն մի դրվագը: Ես իմ ամբողջ կարիերայում խաղացել եմ միայն մեկ ակումբում, այնպես որ դա շատ հուզիչ հրաժեշտ է լինելու":
Հիշեցնենք, որ Սքոուլզը "Յունայթեդի" կազմում սկսել է խաղալ 1994թ-ից: Մինչ այսօր նա հասցրել է նվաճել 10 չեմպիոնական տիտղոս, 3 Անգլիայի գավաթ, Անգլիայի լիգայի 2 գավաթ, երկրի 5 սուպերգավաթ, 2 անգամ "Չեմպիոնների լիգա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 3