Անգլիական հեղինակավոր The Mirror պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել իտալական "Ինտերի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին և հանուն այդ նպատակի պատրաստ է հրաժեշտ տալ "կարմիր սատանաների" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիին: Նշենք, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի "Չելսին":