14:55 Ֆելիպե Մելո. "Յուվենթուսում" ինձ չեն հարգում" | |
Թուրինի "Յուվենթուսի" բրազիլացի հենակետային կիսապաշտպան Ֆելիպե Մելոն La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրեն դուր չի գալիս ակումբի ղեկավարների պահվածքը. "Պետք է խոստովանեմ, որ "Յուվեն" ինձ չի հարգում: Համենայն դեպս, ինձ մոտ այդպիսի տպավորություն կա վաղուց: Իմ անունը միշտ շոշափվում է տարբեր ասեկոսեներում, բայց ես երբեք չեմ լսել, որ ակումբը պաշտոնապես մերժի դրանք: Ես ոչ մի տեսակի բանակցությունների խաղալիք չեմ, որը կարող է օգտագործվել այլ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար: Կարծում եմ ես կարևոր դեր ունեմ "Յուվենթուսում": Լսել եմ, որ ակումբը փորձում է իր շարքերը լրացնել նոր ու տաղանդավոր կիսապաշտպանով, բայց նրանք մոռանում են, որ առանց ինձ թիմը գրեթե չի հաղթել այս տարի: Այս մրցաշրջանում ես միայն մեկ սխալ եմ գործել "Պարմայի" հետ խաղում, իսկ մնացած դեպքերում ես անթերի եմ եղել: Երկրպագուները ինձ հարգում ու սիրում են: Ես սիրում եմ "Յուվեն" և ուզում եմ մնալ այստեղ ու թիմի հետ շատ նվաճումների հասնել: Եթե ակումբը ուզում է ինձ վաճառել, ապա ես դեմ չեմ դրան: Ես չեմ ուզում խաղալ այնտեղ, որտեղ ես պետք չեմ":
Նշենք, որ բրազիլացու այս հայտարարությունը հետևեց այն լուրերին, թե իբր Մադրիդի "Ռեալն" ու "Յուվենթուսը" պատրաստվում են Լասսին և Մելոյին փոխանակել: | |
|
Total comments: 0 | |