Լոնդոնի "Արսենալը" մերժել է կատալոնական "Բարսելոնային" նրա սան Սեսկ Ֆաբրեգասին գնելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo պարբերականը, կատալոնացիները պատրաստ էին կիսապաշտպանի համար վճարել 30 մլն ֆունտ, ինչպես նաև Բոյան Կրկիչին և Տիագո Ալկանտարային, բայց անգլիացիներին այդպիսի պայմանները ձեռք չտվեցին: Լոնդոնցիների հայտարարում են, որ նրանք "Բարսայի" ֆուտբոլիստների կարիքը չունեն և Ֆաբրեգասին պատրաստ են բաց թողնել միայն 40 մլն ֆունտի դիմաց, որն իսպանացիների կարծիքով չափազանց շատ է:Նշենք, որ ինքը՝ Ֆաբրեգասը, տվել է իր՝ "Բարսելոնա" տեղափոխվելու համաձայնությունը: Այնպես որ, հավանաբար Սեսկն անձամբ կդիմի "Արսենալի" ղեկավարներին, որպեսզի համաձայնվեն "Բարսելոնայի" առաջարկներին:
|