21:36 Ըստ Marca թերթի "Ռեալը" գնորդ է փնտրում | |
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը գնորդ է փնտրում բրազիլացի կիսապաշտպան Կակային վաճառելու համար: Այդ որոշման պատճառն այն է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրազիլացուն չի տեսնում թիմի հիմնական կազմում: Այսպիսով՝ "Արքայական" ակումբը մոտ ժամանակներս պատրաստվում է հրաժեշտ տալ Կակային, չնայած նրան, որ կիսապաշտպանը շարունակում է ամենուր հայտարարել իր՝ թիմում մնալու ցանկության մասին: Կակայի հեռանալու հավանական տարբերակներից է համարվում "Ինտերի" պաշտպան Մայկոնի կամ "Սանթոսի" հարձակվող Նեյմարի տրանսֆերի մի մաս դառնալը, քանի որ նրա համար սահմանված 40 մլն եվրոն ոչ-ոք չի պատրաստվում վճարել:
| |
|
Total comments: 0 | |