Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն ESPN Argentina հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ոչ միայն իր ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անձնական փոխհարաբերությունների, այլև "Բարսելոնա"-"Ռեալ Մադրիդ" հավերժական հակամարտության մասին. "Այս երկու ոսոխների միջև այժմ մեծ տարբերություն կա: Մադրիդը զգալիորեն զիջում է Կատանոնիան ներկայացնող թիմին: Մեր ինչադան դա գիտի, այսիսկ պատճառով էլ մեզնից ավելին է ցանկանում: Մոուրինյոյի հետ փորձում ենք հասնել այդ ավելիին: Անցած մրցաշրջանում նրանց հասնելն ուղղակի անհնար էր":