23:25 Տրանսֆերային ասեկոսեները պատել են ողջ Եվրոպան | |
![]() ![]() ![]() **** Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, պորտուգալական "Պորտուի" և Եվրոլիգայի այս տարվա խաղարկության լավագույն ռմբարկուն՝ կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, համաձայնվել է տեղափոխվել Անգլիա, ավելի ստույգ Լոնդոնի "Չելսի", որը կմարզի իր նախկին մարզիչ Անդրել Վիլլաշ-Բոաշը: Ֆալկաոն համաձայն է լոնդոնյան "թոշակառուների" հետ 5-ամյա պայմանագիր կնքել՝ առանց ֆինանսական այլ կողմեր քննարկելու: Իր հերթին Աբրամովիչի թիմը պատրաստ է պորտուգալական կողմին վճարել ավելի քան 26.5 մլն ֆունտ ստեռլինգ: Նշենք նաև, որ Բոաշը ցանկանում է "Պորտուից" դեպի Լոնդոն բերել նաև երիտասարդ կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյին: Եթե այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերային համատեղ գործարքը կայանա, ապա Աբրամովիչը ստիպված կլինի առնվազն 70 մլն եվրո ծախսել երկու խաղացողներին գնելու համար: ![]() "Ալեքսիսը 22 տարեկան է, նա համարվում է իր ամպլուայում լավագույնն աշխարհում, ինչպես ասենք Ռոնալդուն կամ Մեսսին: Նրա տրանսֆերային գինն իրականում շատ բարձր է և եթե լինի համապատասխան առաջարկ, ապա մենք պատրաստ ենք այն քննարկել առանց "Բարսելոնայի" թույլտվության",-ասել է իտալական թիմի սեփականատեր Ջիանպաոլլո Պոցցոն: ![]() ****Ինչպես հայտնում է Life Sports պարբերականը, ռուսական "Անժին" հետաքրքիր առաջարկով դիմել է Ռուսաստանի ազգային ընտրանու խաղացող Յուրի Ժիրկովին, ով ոչ մի կերպ չի կարողանում հիմնական տեղ ունենալ Լոնդոնի "Չելսիում": Մախաչկալան ներկայացնող թիմի ղեկավարությունը պատրաստ է Ժիրկովին տարեկան 5.5 մլն եվրո վճարել, եթե վերջինս վերադառնա Ռուսաստան և հանդես գա "Անժիում": Ըստ որոշ աղբյուրների՝ Ժիրկովն արդեն ստացել է առաջարկը և այժմ քննարկում է այն իր ընտանիքի անդամների հետ: ![]() ![]() ****Ֆրանսիական "Լիլ" ակումբի ղեկավարությունն անգլիական "Արսենալին" ու "Մանչեսթեր Յունայթեդին", ինչպես նաև Մադրիդի "Ռեալին" խորհուրդ է տվել այս ամռան ընթացքում իրեն չանհանգստացնել՝ փորձելով գնել թիմի տաղանդավոր խաղացող Էդեն Հազարին, ով ոչ միայն ֆրանսիական թիմում է փայլում, այլև շատ հաջող է հանդես գալիս նաև Բելգիայի մինչև 21 տարեկանների հավաքականում: "Էդենը մեր հույսն է և մենք չենք ցանկանում վաճառել նրան: Նա ամռանը ոչ մի տեղ էլ չի գնա",-ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ֆեդերիկ Պակեի խոսքերը մեջբերել է L'equipe հանրահայտ պարբերականը: ![]() ![]() ****Անգլիական "Վեստ Բրոմվիչ" ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել թիմի առանցքային խաղացող դարձած Պիտեր Օդամվինգեին, ում ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի "Արսենալը": Հիշեցնենք, որ նիգերիացի հարձակվողն անցած մրցաշրջանում Անգլիայի "Պրեմիեր լիգայում" դարձել էր 15 գոլի հեղինակ և իր վրա էր բևեռել մի շարք ակումբների ուշադրությունը:
| |
|
Total comments: 0 | |