"Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար կիսապաշտպան Լուիշ Նանին խոսել է Էշլի Յանգի՝ իրենց թիմ տեղափոխության մասին. "Անկասկած, ես ուրախ եմ Յանգի տեղափոխության համար: Ես ուրախ եմ թիմի ցանկացած նորեկի համար: "Մանչեսթեր Յունայթեդը" ֆանտաստիկ ակումբ է, և լավ գիտի, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են հարկավոր կազմն ավելի ամրապնդելու համար: Չեմ մտածում, որ Յանգը հիմնական կազմում խաղալու իմ մրցակիցն է լինելու",-ասել է պորտուգալացի վինգերը:
|