Արգենտինայի բարձրագույն խմբի առաջնության անցումային պատասխան խաղում հանրահայտ ու երբեմնի ահեղ "Ռիվեր Փլեյթը""Բելգրանոյի" հետ ոչ-ոքի խաղաց` գրանցելով 1-1 ոչ ձեռնտու հաշիվ: Նշենք, որ նախորդ խաղը վերջացել էր 0-2 հաշվով` հօգուտ"Բելգրանոյի": Այսպիսով` Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբն իր 119 տարվա պատմության ընթացքում
առաջին անգամ դուրս մնաց Արգենտինայի ուժեղագույն դիվիզիոնից, ինչն էլ խաղից հետո
երկրպագուների ցասման պատճառ դարձավ: