Հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ամստերդամի "Այաքսի" և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport աշխարհահռչակ պարբերականը` "Ռոմայի" գործակալները մոտակա ժամերին ուղևորվելու են Ամստերդամ, որպեսզի սկսեն բանացությունները: Ըստ նախնական տեղեկությունների` "Ռոման" պատրաստվում է վճարել 7 միլիոն եվրո, իսկ "Այաքսը" ցանկանում է 10 միլիոն:
|