12:50 Ռայկարդը հեռացել է "Գալաթասարայից" | |
Հեղինակավոր FoxSports պարբերականը հայտնում է, որ հայտնի հոլանդացի մասնագետ և նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ֆրենկ Ռայկարդը հեռացել է թուրքական "Գալաթասարայ" ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից և պաշտոնապես գլավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը: Նրա պայմանագիրը նախատեսված է 3 տարով, որի ընթացքում նա կվաստակի 11 մլն դոլար: Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի արքայազն Նաֆավ բին Ֆեյսալն ասել է. "Մենք ուրախ ենք, որ այդպիսի փարձառու մասնագետը կգլխավորի մեր հավաքականը: Ռեյկարդը մեզ դուր է գալիս. նա միանգամից պահանջեց ամեն մի խաղացողի մասին ինֆորմացիա և տեսանյութ: Հոլանդացին կսկսի իր գործը հուլիսի վերջին՝ աշխարհի 2014թ.-ի առաջնության Հոնկոնգի հետ ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը Ռեյկարդը ներկա կգտնվի որպես դիտորդ": Հիշեցնենք, որ ավելի վաղ 48-ամյա հոլանդացին մարզել է իր իրեն հարազատ երկրի՝ Հոլանդիայի ազգային հավաքականը, Ռոտերդամի "Սպարտան", իսպանական "Բարսելոնան", իսկ նրա վերջին աշխատավայրն էր թուրքական "Գալաթասարայը":
| |
|
Total comments: 0 | |