Home » 2011 » Օգոստոս » 2 » Ինյեստայի կարծիքով "Բարսան" ձգում է բոլորին
22:07
Ինյեստայի կարծիքով "Բարսան" ձգում է բոլորին
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Անդրես Ինյեստան երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ աշխարհի բոլոր ֆուտբոլիստների երազանքն է "Բարսելոնայում" խաղալը: "Մեզ՝ ֆուտբոլիստներիս համար "Բարսելոնան" կյանք է: Իսկ ինձ համար այն շատ կարևոր դեր ունի, չէ՞ որ այստեղ եմ խաղում արդեն երկար տարիներ: "Բարսայում" հաղթողի հոգեբանությունն ի ծնե է, այնպես որ ցանկացած խաղացող, ով կմիանա մեզ, հաղթող կդառնա: Կապտանռնագույն մարզաշապիկով խաղալն էլ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար, այն ազատության ու հոգու թռիչքի խորհրդանիշն է: Պեպն էլ դե մեծագույն մարզիչներից է. նա մանրամասնորեն դիտում է ամեն թերացում և փորձում օգնել խաղացողին. ահա թե ինչն է պատճառը, որ բոլորին "Բարսան ձգում է",-Ինյեստայի խոսքերը մեջբերել է Sport.es կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Tags: Բարսելոնա, երազանք, կիսապաշտպան, կապտանռնագույն, Անդրես Ինյեստա | Rating: 5.0/1
Total comments: 0