Home » 2011 » Օգոստոս » 2 » Ռոնալդուն կարող է վերադառնալ Անգլիա
22:09
Ռոնալդուն կարող է վերադառնալ Անգլիա
 Մադրիդի "Ռեալի" աստղային խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն երեկ հայտարարել է, որ ինքը կարող է օրերից մի օր կրկին հայտնվել անգլիական "Պրեմիեր լիգայում": Ռոնալդուի խոսքերը մեջբերում է հանրահայտ Goal.com կայքը. "Միշտ պետք է հաղթանակների ձգտել: Հենց դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք հաղթել "Իսպանիայի սուպերգավաթը": Հիմա մենք Չինաստանում ենք, և թիմը լավ նախապատրաստություններ է տեսնում այդ կարևոր խաղից առաջ: Այստեղ մենք պատրաստվում ենք "Բարսելոնայի" հետ խաղերին: Արդյո՞ք ես օրերից մի օր կվերադառնամ Անգլիա: Կարծում եմ՝ դա շատ հնարավոր զարգացում է իմ կարիերայում, բայց դեռ ես շատ անելիքներ ունեմ Մադրիդում՝ իմ սիրելի "Ռեալում",-այս կերպ է ավարտել իր ելույթը Ռոնալդուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Tags: Իսպանիայի սուպերգավաթ, Չինաստան, Բարսելոնա, Ռեալ, Քրիշտիանու Ռոնալդու, Պրեմիեր լիգա | Rating: 5.0/1
Total comments: 0