Home » 2011 » Օգոստոս » 5 » Ֆիլիպսը մեկընդմիշտ կհեռանա "Սիթիից"
22:44
Ֆիլիպսը մեկընդմիշտ կհեռանա "Սիթիից"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" եզրային կիսապաշտպան Շոն-Ռայթ Ֆիլիպսը, ով "քաղաքաբնակներին" նվիրել է իր կարիերայի գրեթե 10 տարին, ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից: Ինչպես խաղացողի գործակալն էլ նշել SKY Sports լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում, անձամբ Ֆիլիպսը պատրաստ է պայքարելու թիմի հիմնական կազմում հայտնվելու համար, սակայն ակումբի ղեկավարությունը չի ցանկանում թիմում պահել Անգլիայի ազգային հավաքականի խաղացողին. "Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասել է, որ հույսեր չի կապում Ֆիլիպսի հետ: Ըստ SKY Sports լրատվամիջոցի՝ "քաղաքաբնակներն" արդեն թույլ են տվել "Ուիգանին", "Բոլթոնին" և "Սանդեռլենդին" նախնական բանակցություններ վարել խաղացողի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0